Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Մաքսային միությունը չի կայանալու»

Հուլիս 12,2014 15:56

Սերժ Սարգսյանի հարցազրույցը կարող էր լինել Երեւանում

«Մաքսային միությունը ռուս-թուրքական դաշինք է»,- այսօր՝ հուլիսի 12-ին «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նա հիշեցրեց ներկաներին, որ պատմության մեջ նման դաշինք եղել է, այն էլ ոչ մեկ անգամ եւ ոչ ի օգուտ Հայաստանի: Պարոն Հայրիկյանը հայտարարեց, որ Մաքսային միությունը չի կայանալու եւ այս փուլում հնարավոր է համարում, որ հայկական կողմը տուժի, ինչպես դա եղել է Լենին-Աթաթուրք համագործակցության բանակցությունների շրջանակում.

«Ռուսաստանն այսօր աշխարհում՝ միջազգային հարաբերությունների տեսակետից համարվում է չարի մարմնացումը, Ռուսաստանի կամակատար Հայաստանը առավել արգահատելի գնահատականի պետք է արժանանա: Այսինքն՝ եթե Ռուսաստանն այսօր բացասաբար է ընկալվում, ապա Հայաստանն առավել բացասաբար պիտի ընկալվի, այդ դեպքում սա մենք պետք է նախանշան տեսնենք»:
Անդրադառնալով արգենտինական լրատվամիջոցներից մեկին նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին՝ պարոն Հայրիկյանը հայտարարեց, որ նախագահը սկզբնական շրջանում բավարարվում էր նրանով, որ ԱԻՄ-ը եւ ինչ-որ քաղաքական ուժեր խոսում էին այդ խնդրի մասին, թե Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում.

«Մենք լրջորեն էինք խոսում՝ նշելով՝ դա պահվածք չէ, ավելին՝ մենք նշում ենք, որ եթե դա բիզնես է, արդյոք կարելի՞ է ասել, որ Ռուսաստանն ավելի բիզնեսային երկիրն է, քան Անգլիան եւ Ֆրանսիան, ովքեր էմբարգո էին դրել պատերազմով սպառնացող Ադրբեջանին զենք վաճառել»:

Սակայն Պարույր Հայրիկյանն այս ամենի մեջ դրական մի բան է տեսնում. Նա համարում է, որ այն աստիճանի են ստրկացած, որ իմանալով՝ Ռուսաստանի քաղաքականությունն է թուլացնել Հայաստանը, ցանկանում էր անդամակցել Մաքսային միությանը: Եվ քանի որ նրանք Ռուսաստանից դրամական կախվածության մեջ են, ըստ նրա, ամբողջականորեն կորցրել են ինքնուրույնությունը: Սակայն, երբ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել արգենտինական լրատվամիջոցին, Պարույր Հայրիկյանը հասկացել է, որ այդ ինքնուրույնությունն ամբողջապես չի կորել.

«Փաստորեն, կա ինքնուրույնությունը դրսեւորելու հնարավորություն, եւ տեսնելով՝ վերջ, ամեն ինչ կորած է, նա փորձեց այնտեղ խոսել, բայց դա կարող էր լինել նաեւ Երեւանում: Դե Արգենտինայից, թվում է, թե ավելի հնչեղ կլինի, վերջ ի վերջո միջազգային հարթության վրա է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Դե, իհարկե, ճիշտ ես Պարույր,
    Բայց թե ցավդ շատ է իզուր,
    Դատարկ երկիր ես դու ճարել,
    Ուտոպիստ ես ախր դառել:

    Հայրենիքը հող չէ միայն,
    Մարդիկ էլ են և ոչ միայն,
    Թե այլևս չկան մարդիկ,
    Էլ ու*մ է պետք քո հայրենիք:

    Դե մի սերժիկ ու մի մկնիկ,
    Ահա չքնաղ քո հայրենիք,
    Ղարա արին Հայաստանը,
    էլ հայ չկա հայի տանը:

    Զայրանում ես, եթե Պարույր,
    Հայը չունի հույսի բարուր,
    Չունի ոստան, նույնիսկ բոստան,
    Տարածք, սահման …սիրտ հայկական…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031