Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը հուլիսի 11-ին առաջին ցուցմունքն է տվել, հայտնում է «Կոնտակտ»-ը:
Միրկադիրովի հարցաքննությանը ներկա են եղել նրա փաստաբանները, այն տևել է 7 ժամ: Նա ամբողջությամբ հերքել է իր դեմ առաջ քաշած բոլոր մեղադրանքները:
«Հետաքննության գաղտնիության պատճառով Ռաուֆ Միրկադիրովի հարցաքննության բովանդակությունը չենք կարող բացահայտել», – հայտնել է փաստաբան Էլմար Սուլեյմանովը:
«Զերկալո» թերթի վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովին ձերբակալել են Թուրքիայից արտաքսելուց անմիջապես հետո՝ ապրիլի 19-ին, Բաքվում: Նրան մեղադրում են Հայաստանի հատուկ ծառայությունների հրահանգները կատարելու մեջ: Լրագրողը հերքել և անհեթեթություն է անվանել այդ մեղադրանքները և մինչ այս հրաժարվում էր ցուցմունք տալուց:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Ստալնյան ծնունդ ադրբեջանը ՝հենց ստալինյան մեթոդներով է ղեկավարվում…