Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Սերժ Սարգսյանը իր թիմով պետք է անմիջապես հրաժարական տա»

Հուլիս 12,2014 14:10

Նախագահի հրաժարականին պետք է հաջորդի եվրոպամետ ուժերի իշխանություն գալը
«Այսքան սխալներ թույլ տված իշխանությունը աշխարհի որեւէ երկրում հրաժարական կտար»,-այսօր՝ հուլիսի 12-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նա նշեց, որ խոսքը մեկ-երկու մանր-մունր սխալների մասին չէ, այլ այն հանգամանքի մասին է, որ ռազմավարություն որդեգրած պետությունը, Մաքսային միությանն անդամակցելով, հրաժարում է ժողովրդի որդեգրած ճանապարհից: Նրա խոսքերով՝ հրաժարականի շարք գոյություն ունի, որի մեջ է մտնում նաեւ Եվրամիության անդամակցությունից հրաժարվելը.

«Այս անգամ էլ տեղի ունեցավ հրաժարական, բայց հրաժարական ոչ թե մեր կամքով, այլ ավելի նվաստացուցիչ պայմաններով մեզ հրաժարեցրին, այսինքն՝ ստորացրին, բայց հնարավորություն են տվել հետաձգելու: Հետաձգվում է, որպեսզի ավելի նվաստացուցիչ պայմաններ լինեն: Մենք տեսնում ենք, որ հրաժարականների բազմաթիվ շարք է մեր այսօրվա իշխանությունների հետ կապված եւ այս պայմաններում սպասում ես, որ ամենատրամաբանական հրաժարականը պետք է լինի»:

Պարույր Հայրիկյանը համարում է, որ հարեւանների, դաշնակիցների, հակառակորդների կողմից արդեն արհամարհանքի արժանացող պետության ղեկավարը կարող էր գոնե հանուն անձնական արժանապատվության հրաժարական տալ.

«Սերժ Սարգսյանը իր թիմով պետք է անմիջապես հրաժարական տա՝ ազդարարելով, որ իրենց ուղղությունը ձախողվեց, բայց սա պետք չէ նման լինի դաշնակցականների հրաժարականին, երբ 1918 թվականին ասացին, մենք ձախողվեցինք, ցեղասպանություն ապրեցինք, մենք ձախողված քաղաքական կուսակցություն ենք, բայց մնացին իշխանություններում: Պետք է նման չլինի 98 թվականի հրաժարականին, երբ ըստ էության, հրաժարական տեղի ունեցավ, դա հրաժարական չէր»:

Նրա խոսքերով՝ Սերժ Սարգսյանի հրաժարականին պետք է հաջորդի եվրոպամետ ուժերի իշխանության գալը. Վարչապետ պետք է նշանակվի եվրոպական կողմնորոշում ունեցող անհատ, այդ անհատը 40 օրով դառնում է հանրապետության նախագահ եւ այդ ընթացքում նախատեսվում են ընտրություններ: Եվրոպական կողմնորոշում ունեցող այդ անհատը ազդարարում է, որ Հայաստանը վերադառնում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի դրույթներին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031