ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ երեկ Քարվաճառի տարածքում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով վիրավորված Կարինե Արշավիրի Դավթյանի առողջական վիճակը այժմ կայուն ծանր է` դրական նախանշաններով:
«Կարինե Դավթյանն այժմ գտնվում է Մուրացանի հոսպիտալում»,-գրել է ՊՆ մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 11-ին, Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: