Երբ մեր լրատվամիջոցում չինովնիկների կամ օլիգարխների մասին բացասական տեղեկատվություն է հրապարակվում, լուրի «հերոսները» սովորաբար չեն պնդում, որ դա սուտ է, հերքումն էլ նրանց առանձնապես չի հետաքրքրում: Միակ հարցը, որն այդ պարագայում նրանց մոտ ծագում է, հետեւյալն է` ո՞րն է տեղեկատվության աղբյուրը: Մոտ 20 տարի խմբագիր աշխատելով՝ ես առավել հաճախ լսել էլ հենց այդ խնդրանքը. «Ինձ հերքում-մերքում պետք չի, դու ինձ մենակ ախպերավարի ասա` էդ գործը, էդ զակազը իմ դեմ ո՞վ ա տվե»:
Այս հարցն ունի իր տրամաբանությունը: Պաշտոնյաների եւ հարուստների միջավայրում ընդունված բարքերն այնպիսին են, որ նրանք մի կողմից՝ իրար փաթաթվում են խնջույքների սեղանի շուրջ, մյուս կողմից` իրար տակ են փորում եւ իրարից բամբասում են` այդ սեղաններից դուրս: Եվ այդ մարդիկ, հավանաբար, խնդիր ունեն իմանալու, թե որտեղի՞ց է գալիս վտանգը եւ իրենց «բաժակի ընկերներից» ո՞ր մեկն է դավեր նյութում: Ահա թե ինչի համար է նրանց, որպես կանոն, պետք լինում տեղեկատվության աղբյուրի բացահայտումը:
Բայց դա մեր` լրագրողներիս խնդիրը չէ: Մենք ընդամենը տեղեկատվություն ենք հաղորդում: Իհարկե, ցանկալի է այն ստուգել. եթե Պողոսը, ցանկանալով անհայտ մնալ, ինֆորմացիա է հաղորդում իր «բաժակի ընկեր» Պետրոսի մասին, ապա մենք կարող ենք ենթադրել, որ նա շահագրգռված անձ է, եւ լավ կլինի գտնել ինչ-որ մի Կիրակոսի, որն այդ լուրը կհաստատեր: Բայց հաստատում չստանալու դեպքում էլ դա արժե հրապարակել` ստանալով Պետրոսի պարզաբանումը:
Այս «վերնախավի» ներկայացուցիչները պետք է հասկանան, որ իրենք հանրային դեմք են, եւ նրանց նկատմամբ հետաքրքրությունը բնական է, կարելի է ասել՝ այն գինն է, որն իրենք վճարում են իրենց ճոխ կյանքի համար: Այդ մարդիկ ուզում են անարգել վայելել այս կյանքը, որպեսզի ոչ ոք իրենց անհանգստություն չպատճառի: Դատախազները, դատավորները իրենց գրպանում են, նրանք մի թիմ են, մի, այսպես ասած, գրասենյակ:
Բոլոր գործիքները հանգիստ կյանք ապահովելու համար կան: Մնում է մտածել մեթոդների մասին: Կարելի է, իհարկե, զրպարտության համար դատի տալ եւ 6 միլիոն դրամ պահանջել: Բայց ամեն մի նման դատավարության ժամանակ «զրպարտված» եւ «նեղացած» օլիգարխի կամ պաշտոնյայի անունը «հոլովվում» է բոլոր լրատվամիջոցների կողմից: Այն նոր տարբերակը, որը հիմա է ընտրվել՝ լրատվամիջոցից դատարանի միջոցով տեղեկատվության աղբյուրի բացահայտումը պահանջելը, ավելի «անվտանգ է»՝ իբր «նեղացածի» դեմ գործ է հարուցվել, եւ իբր այդ գործի շրջանակներում անհրաժեշտ է պարզել, բացահայտել, թե ով է համարձակվել այդ անբիծ մարդու մասին տեղեկատվություն հաղորդել:
Հասարակության համար այս տարբերակը զգալիորեն ավելի վտանգավոր է, որովհետեւ ուղղված է նրան, որ լրատվամիջոցներն իրենց մասին ընդհանրապես որեւէ լուրջ տեղեկատվություն չհաղորդեն: Որովհետեւ եթե մի որեւէ լրագրող կամ խմբագիր սխալվի եւ հրապարակի իր տեղեկատվության աղբյուրը, նա վատություն կանի ոչ միայն իր լրատվամիջոցին, այլեւ բոլոր մնացած լրագրողներին եւ խմբագիրներին: Չէ՞ որ այդ դեպքում մեզ ոչ ոք տեղեկատվություն չի վստահի:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Զրպարտության համար տուգանքը հիանալի է, բայց ո*վ է երաշխավորը, որ ճշմարտությունը որպես զրպարտություն չի մատուցվելու որձահայ մաքրամաքուրի կողմից:Հայի ստին, զրպարտությանը, շանտաժին ելք չկա և չի էլ լինի:Արյան հետ մտածը հոգու հետ դուրս կգա:
Во первых. Штраф не должен быть фиксированным. Во вторых. Та модель власти, которая существует в Армении, себя исчерпала. Не случайно, что “хозяева” страны это не чувствуют. Это архаические личности, архаическими страстями. Они живут в другом мире. У них другие страсти и интересы. Вопрос в другом. Мы позволим их собой тянуть в небытие и весь наш народ, всю страну? Люблю напоминать пример славного армянского города Агулис. Города богатого, культурного, европейского. Когда то. Ныне города призрака. Город в 18-ом веке был благоустроен. Улицы были мощенные. Даже гужевой транспорт не позволяли ходить по городу, дабы не испачкать улицы. Мостовые мыли мылом, щетками. Поливали водой из кожаных шлангов. В городе жили торговцы. В основном. Торговали с Гамбургом и с Амстердамом. Оттуда и импортировали слабость к чистоте. Город был окружен врагами. Часто случались землетрясение. Но не землетрясении и не враги стали причиной опустошения Агулиса. Нет. Причиной опустошения Агулиса стали мелик города и его холуи. Они не были похожи на своих продвинутых, европеизированных подданных. Они были восточными феодалами, с ментальностью примитивных хищников. Вот они и вымогали своих богатеньких поданных и унижали, при каждом удобном случае. Радуясь, что Бог им послал таких предприимчивых и богатых подданных. Довели дело до того, что жители города, устав от омерзительных нравов владык, собрали пожитки и уехали жить в Европу, где у них были лавки и магазины. Город покинули все. Он превратился в город призрак. Что стало с меликом и его холуями? Не известно. Они канули в небытие. Потому что из себя ничего не представляли. Только могли паразитировать за счет горожан. Не стало горожан, не стало и их. Для истории. Они может и физически жили, но исчезли с исторической сцены. Они стали владыками города призрака. Они не соответствовали тех реалии, в котором жили. И потеряли все. Мне жаль, что у жителей города не хватило воли освободится от своих упырей и организовать власть города, на уровне своей ментальности.