Հարգելի խմբագրություն, ես՝ Րաֆֆի Արաթունյանս, ծնվել եմ 1932թ. Ուրմիայի Իրան քաղաքում: 42 տարի ապրել եմ Թավրիզում, 20 տարի՝ Թեհրանում, 22՝ Կանադայում: Այժմ վեց ամիս Տորոնտոյում եմ, վեց ամիս՝ Երեւանում:
64 տարի է՝ թերթ եմ կարդում՝ «Նոր այգ», «Վերածնունդ», «Ալիք», «Թեհրան», «Զարթոնք», «Նաիրի», «Բեյրութ», «Փարիզ», «Նյու Յորք», «Բոստոն» եւ «Հայրենիք»:
Անկեղծ ասած՝ «Առավոտի» նման օրաթերթ չեմ հանդիպել. հատկապես Արամ Աբրահամյանի գրածներին: Խոր մտքեր ունեն եւ անչար դատողություն ու հայրենասիրություն:
Առիթից օգտվելով՝ շնորհավորում եմ «Առավոտի» քսան տարին, ցանկանալով ամեն ինչ, ինչ որ լավն է: Հրաշալի տարիք է…
2014, Երեւան
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
11.07.2014
լրիվ համաձայն եմ և ես նույնպես հայտնում եմ իմ շնորհակալությունը