Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետ. «Ով պատկերացրել է, որ դա ինձ նման է, ես կասեի, որ դա կարող է՝ իր հորն նկարն է»

Հուլիս 11,2014 23:45

Հուլիսի 11-ին Տավուշի մարզպետարանում հարցազրույց ունեցանք Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ,որի ժամանակ հարցրեցինք նրա կադրային քաղաքականության, մարզի զարգացման ծրագրերի, սահմանամերձ գյուղերին պետական աջակցության եւ այլնի մասին: Հարցերից մեկը վերաբերում էր հունիսի 1-ին սահմանամերձ Կողբ գյուղում օծված «Սուրբ Հովհաննես» եկեղեցում տեղադրված «Խորհրդավոր ընթրիք» նկարում առաքյալներից մեկի պատկերի եւ Հովիկ Աբովյանի դիմագծերի նմանությանը: Հ. Աբովյանը հարցի առնչությամբ ասաց.

«Ճիշտ ասած, ձանձրալի հարց է, քանի որ դա ինձ այդքան էլ չի հետաքրքրել, ընդհանրապես չէիուզենա անդրադառնալ, բայց եթե հարցը տալիս եք, չեմ էլ խուսափում պատասխանելուց: Նկարները արվել են Անդրանիկ Անտոնյանի կողմից: Եկեղեցու օծումը հրատապ էր, օր էր նշանակված,որը պայմանավորված էր Մայր Աթոռ Էջմիածնի հետ, 9 նկարները պետք է ավարտին հասցվեին, կիսավարտ նկարներ կային, որոնց մեջ էր «Խորհրդավոր ընթրիք» նկարը, որն այդ վիճակում էլ տեղադրվել է: Իսկ թե ո՞վ, ո՞ւմ է պատկերացնում այդ նկարում, ինչքան մարդ ՝ այնքան պատկերացում: Նկարչին անձամբ հարց եմ տվել, նկարիչը պատասխանել է, որ նկարի անավարտ վիճակը կարող է դիտողներին տարբեր մարդկանց հիշեցնել, այդ նույն ձեւով ես կարող եմ ասել՝ ով պատկերացրել է, որ դա ինձ նման է, ես կասեի ,որ դա կարող է՝ իր հոր նկարն է»:

ekeexcu-nkar

Հ. Աբովյանը հայտնեց , որ Կողբում օծված «Սուրբ Հովհաննես» եկեղեցին ադրբեջանական դիրքերից 2 կմ հեռավորության վրա է գտնվում, եկեղեցու զանգերի ղողանջները լսելի են ադրբեջանական խրամատներում, եկեղեցում արդեն մկրտվել է սահմանամերձ Նոյեմբերյանի տարածաշրջանի ավելի քան 260 բնակիչ: Մարզպետի հետ մեր ամբողջական հարցազրույցը՝ առաջիկայում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garegin says:

    Աանկեղծ ասած ես չեմ պատկերացնում, թե որտեղից, ում հորդորներով և ինչ նպատակով սկիզբ դրվեց «Սուրբ Հովհաննես» եկեղեցում տեղադրված «Խորհրդավոր ընթրիք» նկարի հետ կապված պատմությանը, սակայն հստակ է մի բան, որ նորանշանակ մարզպետ Հ.Աբովյանի ընդիմախոսները չեն համբերում կամ հույս չունեն, որ նա մոտ ապագայում քննադատության ենթակա սխալ կգործի: Այս պատմության մեջ հստակ է մի բան՝ ում ձեռնտու է, որ մարզպետ Հ.Աբովյանը ձախողի աշխատանքները, հավանաբար նա էլ կազմակերպել է այս ամենը: Մեկ նկատառում ևս, եթե Հ.Աբովյանը լսեր Ա.Ղուլարյանին և աշխատանքից չազատեր Լյուբիկին, երևի թե այս անհեթեթությունները չէին լինի:

  2. david says:

    Չէ, հրեշներն են այդպես սարքել, որ հանկարծ մարզպետի ձեռքն իրենց չհասնի, որ խառնվի ու չարի գրոհը ետ տա ու ինքնապաշտպանվի:Համոզված եմ, որ այդ աթոռը երազող տականքի մատն է մեջը:Անունը չեմ տալւս, որովհետև բոլորը մարզում գիտեն և բոլորի ամենաատելի տականքն է:Այ նրան պիտի թևերով նկարեն և լուսապսակի մեջ գրեն ԱԱԾ:
    Վերացող ազգի բթաորձերի վերջին ընթրիքն է:Արյուն են խմում հավերժ տկլոր բոշաները:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031