Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշոտ Սուքիասյանը դեռ ցուցմունքներ չի տալիս». փաստաբան

Հուլիս 11,2014 23:17

«Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են նման հայտարարություններ տարածում»,- Նավասարդ Կճոյանի եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ստորագրությունները կեղծելու մասին Աշոտ Սուքիասյանի հայտարարությանն անդրադառնալով՝ ասաց Փայլակ Հայրապետյանի փաստաբան Վաղարշակ Գեւորգյանը:

Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց,  որ զարմացած է ստորագրությունները կեղծելու մասին հրապարակումներից, որովհետեւ. «Թող քննություն արվի, էդ մարդը դեռ նորմալ ցուցմունք չի տվել, թե ինչ է ասում, ես տեղյակ չեմ»:

Անդրադառնալով Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանի պնդումներին, թե «սարքած գործ է» եւ  այդ ամենը հատուկ դիտավորություն է եղել, արվել է, որ Սուքիասյանը խնդիրներ ունենա, Աֆրիկայում գտնվող ադամանդի հանքի` նրան պատկանող 60 տոկոս մասնաբաժինը ձեռքից վերցնեն և մեծ շահույթ ստանան, պարոն Գեւորգյանն ասաց. «Թող ասի դիտավորություն ասելով ինչ է տեսնում, որտեղ է տեսնում: Պետք է ուղիղ ասի: Այն որ դիտավորյալ Փայլակ Հայրապետյանին ունեզրկել են քննարկման առարկա չէ: Պատահականություն չկա այս գործում, նման բաները պատահական չեն անում, խոսքը տասնյակ դոլարների մասին է: Եթե իր պաշտպանյալի նկատմամբ դիտավորություն է արվել, թող հրապարակի, նախաքննությունն էլ՝ պարզի»:

Պարոն Գեւորգյանի խոսքով, արդեն բավականին նյութեր են հրապարակվել, որոնցով ակնհայտ է՝  ինչու է Փայլակ Հայրապետյանը ունեզրկվել. «Մեր նկատմամբ փողերի լվացում է կատարվել, հանցագործություն, խարդախություն, զեղծարարություններ, արդյունքում ունեզրկվել ենք»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031