Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհահռչակ կորեացու «Պիետան» կցուցադրվի Երեւանում

Հուլիս 11,2014 22:22

Հուլիսի 14-ին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները կներկայացնեն աշխարհահռչակ կորեացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Կիմ Կի Դուկին: Անվանի ռեժիսորի «Պիետա» ֆիլմով կբացվի նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների ծրագիրը: «Պիետան» Վենետիկի 69-րդ փառատոնում՝ 2012 թ, «Ոսկե առյուծ» է ստացել: Կորեացի ռեժիսորը բազմաթիվ մրցանակներ ունի Բեռլինի, Լոկառնոյի, Վենետիկի, Կարլովի Վարիի եւ այլ կինոփառատոներից: Օրինակ, նրա «Դատարկ Տունը» 2004թ. Վենետիկի կինոփառատոնում արժանացել է միանգամից չորս մրցանակի։ Իր բոլոր ֆիլմերում Կիմ Կի Դուկն ընդգծում է, որ հոգեւոր արժեքների նահանջը ամենասարսափելի աղետն է:

kim2

 

Ինչ վերաբերում է հանրաճանաչ կորեացու «Պիետային», այն կրում է Միքելանջելոյի հայտնի մարմարյա արձանախմբի (Մարիամը ողբում է Հիսուսի համար) անունը: Ռեժիսորը փորձել է ընդգծել, որ փողը կարող է խնդիրների ու ընտանիքների ավերման պատճառ դառնալ: «Պիետան» վրեժի, ներումի եւ մարդկային կրքերի մասին տխուր ֆիլմ է: Ուղերձն էլ այն է, որ առանց սիրո մարդը մեռյալ է: Հենց այդպիսին է ֆիլմի գլխավոր հերոսը՝ 30-այմա բանդիտը: Նա «մարդանում» է միայն այն ժամանակ, երբ սկսում է զգալ մայրական սերը: Ըստ կորեացի ռեժիսորի, միայն սերն է ունակ դիմակայելու սոցիալական կատակլիզմերին ու բռնություններին:

kim3

 

Այս ֆիլմի բյուջեն $100 000 է կազմել, որի մի մասը ինքը ռեժիսորն է ներդրել: Վենետիկի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը ստանալիս Կիմ Կի Դուկը չի էլ թաքցրել իր ուրախությունը ու նույնիսկ երգել է բեմի վրա:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031