Չճանաչված Աբխազիայի Հանրապետության ազգությամբ հայ «պատգամավորները» Հայաստանին առաջարկել են ճանաչել Աբխազիայի անկախությունը՝ Աբխազական երկաթգիծը բացելու դիմաց, գրում է «Նաշա Աբխազիա» պարբերականը:
«Պատգամավորներ» Վաղարշակ Քոսյանի, Գալուստ Տրապիզոնյանի, Վալերի Մայրոմյանի նամակում ասվում է, որ անկախության ճանաչման քայլը նյութական օգուտ կբերի, ինչպես հայրենակիցներին, այնպես էլ Մաքսային միության ծրագրերին մասնակցող երկրներին:
Նամակի հեղինակները ողջունել են Հայաստանին՝ եվրասիական ինտեգրման ուղին ընտրելու համար և կարծիք հայտնել, որ երկաթգծի բացումը կնպաստի, որպեսզի Աբխազիան որպես ինքնիշխան երկիր այս կառույցներին ինտեգրվի:
Մի շարք աբխազ «օրենսդիրներ» քննադատել են նամակը, ինչին Վաղարշակ Քոսյանը պատասխանել է, որ այդ ուղերձով իրենք պարզապես ցանկանում էին լսել պատգամավորների և հասարակության կարծիքը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Աբխազիան երկաթգիծը կբացի,Վրաստանը հաղորդակցության բոլոր միջոցները կփակի՝արդյունքը ավելի դրամատիկ կլինի…