«Մենք ստեղծում ենք հայկական “Viber”-ը»,- այսօր՝ հուլիսի 11-ին, Հանրային խորհրդի նիստի ընթացքում հայտարարեց խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:
Պարոն Սադոյանը տեղեկացրեց, որ հատուկ գործընթացն արագացնելու համար` ստեղծվել է «Փոխօգնության» ՓԲԸ-ն: Նա նշեց, որ իրենց նպատակն է օգտագործել կազմակերպությունների ներքին ցանցերը եւ համացանցին միանալու հնարավորությունը եւ այդպիսով ձեւավորել մի անվճար կառույց, որի շնորհիվ հնարավորն լինի կազմակերպությունների միջեւ կապը շատ էժան եւ արագդարձնել: Պարոն Սադոյանն առաջարկում է արդիականացնել մասնակից կազմակերպությունների հեռախոսակապի ներքին ցանցերը եւ նրանց հաճախ օգտագործվող տարածքներում wi fi կետեր ստեղծել, որպեսզի նախաձեռնության մասնակիցներից յուրաքանչյուրը կարողանա նույն համարով օգտվել.
«Այս խնդրին մենք դրել ենք բավականին հստակ լուծում: Մենք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Գրիգոր Լուսավորիչի հիվանդանոցի հետ, Ուռուցքաբանական հիվանդանոցի հետ եւ մի շարք հիվանդանոցների հետ բանակցություններնշարունակվում են»:
Նա հայտարարեց, որ ծրագրավորում են պայմաններ ստեղծել, որ ներբյուջետային հիմնարկները միավորվեն, եւ այդ միավորման շրջանակներում լինի անվճար հեռախոսակապ, եւ յուրաքանչյուր ոք իր սմարթֆոններով եւ պլանշետներով կարող է օգտվել ծառայությունից: Միայն պայմանը, ըստ պարոն Սադոյանի, իրենց Փոխօգնության ազգային կառույցի մասնակիցները` ընթացիկ դժվարությունները հոգալու համար պետք է 200 դրամ ամսական անդամավճար վճարեն: Կազմակերպությունների այն մտահոգությանը, թե իրենց հաճախորդները արդեն սովորել են կազմակերպության հեռախոսահամարին եւ համարը փոխելու դեպքում` հնարավոր է որոշ խնդիրներ առաջանան.
Կարդացեք նաև
«Մենք դիմեցինք Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովին` խնդրանքով, որ տրամադրի հատուկ եռանիշ կոդ, ենթադրենք` 065, եւ այդ եռանիշ կոդի շարունակությունը լինի ամեն մի կազմակերպության նախկին համարը: Մեզ ինչ-որ չափով մերժեցին, մենք էլ պայքարի մեջ ենք այդ նոր հանձնաժողովի հետ` տեսնենք կհաղթե՞նք, թե՞ ոչ: Բոլոր դեպքերում` հնարավորությունները շատ մեծ են եւ լայն, որեւիցե իրական խանգարող համակարգ չեմ տեսնում, միայն անհրաժեշտություն կա որոշակի ակտիվության»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ