Բերդի տարածաշրջանի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանին հարցրեցինք, թե հուլիսի 11-ին գյուղի վրա ադրբեջանական զինուժը կրակ բացե՞լ է: Նա ասաց, որ ինքը գյուղում չի եղել, նոր է Չինարի վերադարձել, սակայն տեղյակ է, որ գյուղի վրա կրակոցներ չեն եղել:
Սաղոյանի տեղեկություններով՝ ժամը 14-ի մոտակայքում, սահմանի ադրբեջանական հատվածում ական է պայթել, որից հետո շուրջ մեկ ժամ՝ 14-ից մինչեւ 15-ը ադրբեջանական եւ հայկական դիրքերի մեջ փոխհրաձգություն է եղել:
Մենք զանգահարեցինք Բերդի զինվորական հոսպիտալ եւ տեղեկացանք, որ այսօր այնտեղ որեւէ տուժած չի տեղափոխվել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ