Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գյուղատնտեսությունը դեռեւս հանդիսանում է Հայաստանի տնտեսության խոցելի ոլորտներից մեկը». հետազոտություն

Հուլիս 11,2014 19:18

«Գյուղատնտեսությունը զգալի մասնաբաժին ունի Հայաստանի ՀՆԱ-ի մեջ եւ կարող է նպաստել տնտեսական հետագա աճին:  Գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ի մեջ 2000 թվականից սկսած նվազել է, այնուամենայնիվ կազմում է 20 տոկոսը: Գյուղատնտեսության արտադրանքը նաեւ 2010-ից 2013  թվականներին կայուն աճ էր արձանագրել Հայաստանում: Այնուամենայնիվ գյուղատնտեսությունը դեռեւս հանդիսանում է Հայաստանի տնտեսության առավել խոցելի ոլորտներից մեկը, որը հետեւողական պետական քաղաքականության կարիք ունի»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց անկախ հետազոտող, տնտեսագետ Արտակ Ենգոյանը:

Արտակ Ենգոյանը Բաց Հասարակության հիմնադրամի աջակցությամբ հետազոտություն է անցկացրել Հայաստանում գյուղատնտեսության սուբսիդավորման եւ ֆինանսավորման սխեմաների եւ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ:

Aravot.am-ի հետ զրույցում տնտեսագետը ասաց, որ  գյուղատնտեսության ոլորտում վարկավորման առարկայական փոփոխություններ եւ առաջխաղացումներ կան, բայց դժվար նկատելի են. «Հետազոտության հիմանական նպատակն է վերհանել եւ ներկայացնել խնդիրները եւ տալ պրակտիկ լուծումներ եւ առաջարկություններ, որոնք պետական կարգավորող մարմինները պետք է իրականացնեն գյուղատնտեսության առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար»: Արտակ Ենգոյանը մեզ պատմեց, որ հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ գյուղատնտեսության ոլորտում հիմնական խնդիրները վերաբերում են վարկավորման անմատչելիությանը եւ վարկավորման ծավալների բավարար չլինելուն. «Գյուղատնտեսական վարկերի նկատմամբ միշտ պահանջարկը ավելի մեծ է, քան առաջարկը»:  Տնտեսագետը ներկայացրեց մեզ, որ պետական միջոցների սուբսիդավորման մակարդակը շատ ցածր է: Պետության կողմից առաջարկված միջոցները միշտ ավելի սահմանափակ են, քան իրական պահանջարկը գյուղատնտեսական տնտեսությունները վարողի կողմից:  Մասնավոր բանկերի կողմից ֆինանսավորման դեպքում խնդիրը կայանում է նրանց կողմից առաջարկվող վարկավորման պայմանների մեջ:

Իր հետազոտության մեջ տնտեսագետը առաջարկում է, որպեսզի պետության միջոցները օգտագործվեն առավել արդյունավետ. ոչ թե իրավիճակային խնդիրների լուծման ուղղությամբ՝ կենդանիների պատվաստում, հողատարածքների բերրիության բարձրացում, այլ օգտագործվեն ավելի շատ նպատակային պրոյեկտների իրականացման համար. «Կոնկրետ արտադրության ծավալների ընդլայնման մասին է խոսքը, որոնք իրենց հերթին զարկ կտան սննդի վերամշակմանը»: Մասնավոր սեկտորի կողմից վարկավորման դեպքում, տնտեսագետը առաջարկում է այնպես անել, որպեսզի պետության միջոցները ուղղված լինեն  այնպիսի ռիսկերի վերացմանը, ինչպիսիք են ապահովագրական ռիսկերը, բնակլիմայական ռիսկերը եւ առհասարակ ռիսկային պրոդուկտները:
Տնտեսագետը նաեւ առաջարկում է ստեղծել ակտիվ կապ գյուղացիական տնտեսությունների եւ գյուղացիական տնտեսությունները ձեռք բերող ընկերությունների  միջեւ. «Գյուղացիները բախվում են նաեւ իրացման խնդրի հետ: Պետք է ստեղծվեն նաեւ բարենպաստ հարկային եւ մաքսային պայմաններ: Այսինքն` համակարգային փոփոխություններ պետք է լինեն, որոնք ստեղծում է իրացման, ձեռքբերման, արտադրության եւ ռիսկերի կառավարման շղթան»:

Արտահանման իրացման մասով առաջարկությունները կայանում են ձեռնարկությունների պետական աջակցության հիմնման մեջ. «Պետության կողմից պետք է աջակցություն լինի նոր շուկաների բացահայտման, իրացման նպատակով: Պետությունը արտահանողների համար որքան հնարավոր է պետք է նվազեցնի ծախսերը»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Գյուղատնտեսական արտադրությունը պետք է հարկվի,որպեսզի կառավարությունը շահագրգռված լինի գյուղատնտեսական մթերքների արտադրության ավելացմամբ՝ասել է թե բյուջեի գոնե 2-3 տոկոսը պետք է նախատեսված լինի ստանալ գյուղատնտեսությունից:Այժմ,կարծես այնպիսի պայմաններ է ստեղծված,որ գյուղացին արտադրի իր ընտանիքին անհրաժեշտ քանակությամբ արտադրանք,և ոչ ավելին,իսկ ապրանքային արտադրանքը ներկրվի,որպեսզի սահմանին հարկվի:Ասել է թե,մենք ներդրումներ ենք կատարում այն երկրների գյուղատնտեսությունում,որից արտադրանք կամ հումք ենք ներկրում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031