Վերջին օրերին սխալ տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքում լոլիկի և սմբուկի ցանքերում նկատվել է անհայտ հիվանդություն՝ նոր վիրուս, որը ոչ միայն վնասում է նշված բույսերին, այլև՝ դրանց պտուղները դարձնում թունավոր և մարդուառողջության համար վտանգավոր:
Այդ կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը միանշանակ վերահաստատում է նախապես ներկայացված կարծիքը, որ Սարդարապատում լոլիկի և սմբուկի դաշտերում տարածում է գտել «Ճրագախոտ» (Заразиха) պարազիտ մոլախոտը:
Տեղեկացնում ենք, որ ճրագախոտով վարակված ցանքերում գյուղատնտեսական մշակաբույսերի պտուղներում վնասակար նյութեր չեն կուտակվում և բերքը միանգամայն անվտանգ է սննդի նպատակով օգտագործելու համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին