Երևանի ճոպանուղին ժամանակին էկոլոգիապես մաքուր, շատ արագ ու մատչելի տրանսպորտային միջոց էր համարվում : Այսօր արդեն չգործող տրանսպորտային միջոցի տարածքը վերածվել է հակաէկոլոգիական մի աղբատեղի : Արդեն մի քանի օր է Չարենցի 1 հասցեի հարևանությամբ գտնվող տարածքը վերածվել է աղբանոցի : Դատելով նետված իրերից , կարելի է ասել, որ աղբն այստեղ հայտնվել է բնակիչների թեթև ձեռքով : Սակայն թե որքան ժամանակ դեռ աղբը կմնա այնտեղ և երբ Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանն ուշադրություն կդարձնի խնդրին հայտնի չէ :