Վիլեն Գաբրիելյանը, որը սոցիալական ցանցերում հանդես է գալիս «Նավակ ճոճողը» անվամբ՝ իր էջում տեղեկացրել է, թե ինչ զարգացումներ են հետեւել Անաստաս Միկոյանի անվան փողոցի ցուցանակի վրա «Էնվեր» գրելու իր քայլին. «Ուրեմն ասեմ, որ ապրանքագիտական փորձաքննությունը պարզել է, որ ես պետական գույքին վնաս եմ տվել 9200 դրամի չափով, ինչը 30.000 դրամից պակաս է, և սա նշանակում է, որ քրեական չի պատասխանատվությունը այլ վարչական:
Հիմա սա ինչու համար եմ գրում, ուրեմն նոր Դավիթաշենով եմ գալիս ու տեսնեմ, որ կամրջի այն հատվածում որում որ ես ցուցանակի վրա կատարել էի գրառում, ցուցանակը նորից կախված է, բայց այս անգամ «խելացի են» վարվել՝ բարձր են կախել:
Ասածս ինչ է, բարձր-ցածր, քրեական-վարչական՝ բացարձակ էական չի, քանի որ խոսք եմ տվել, որ այդ վայրում ինչքան որ ցուցանակը կախեն՝ գալու եմ, ավիրեմ, ուրեմն խոսքիս տերը կլինեմ: Հիմիկվանից կարող եք ոստիկանական պահակակետ դնեք»: