Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է ոստիկանության վետերանը հայտնվել Ադրբեջանի սահմանին

Հուլիս 11,2014 17:25

Ոստիկանության 35 տարվա աշխատակից Նաիրի Ասրյանը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար մեկ տարում 1 միլիոն 500.000 դրամ պարտք է կուտակել: ԴԱՀԿ-ն սառեցրել է նրա բանկային հաշիվները, հիմա նախկին ոստիկանը ոչ կարողանում է տուգանքները վճարել, ոչ էլ բանկային այլ վճարումներ կատարել:

Aravot.am-ի հետ զրույցում Նաիրի Ասրյանը պատմեց, որ միլիոնի հասնող տուգանքների ակտերն այս գարնանից են սկսել իր տան հասցեին ուղարկվել, մինչ այդ նա բնակության այլ հասցե է ունեցել. «Փոխանակ ողջամիտ ժամկետում ուղարկեն, զգուշացնեն, ասեն ունես այսքան պարտք, ոչ թե 400.000 դրամի ակտերը միանգամից ուղարկեն: 35 տարի ոստիկանությունում ծառայել եմ, ոստիկանության վետերան եմ, պահում եմ ոստիկանության վետերան հորս, բայց ինչ է ստացվում` պետական աշխատողներին ցայտնոտի մեջ են գցում: Հիմա չգիտենք` որտեղից փող վերցնենք, որ էդքան պարտքը փակենք»:

Պարոն Ասրյանը չի կարողանում հասկանալ, թե ինչպես են առանց դատարան հրավիրելու ԴԱՀԿ-ն սկսել հարկադրանք կիրառել իր ունեցածի նկատմամբ. «Եթե չեմ կարողանում իմ հաշվեհամարից գումար հանել, որտեղից վճարեմ, իմ գրպանում օրական որտեղից 100.000 դրամ, որ տվյալ պահին մի քանի ակտի համար վճարեմ: Իսկ ԴԱՀԿ-ն էլ ամեն մի գործողության համար 5000 դրամ է վերցնում»:

Նա նաեւ ասաց, որ պատրաստվում է ակտերը հետը դատարան տանել` բողոքարկելու: Նախկին ոստիկանի տուգանքների ակտերից մեկն էլ հաստատում է, որ երթեւեկության կանոններ է խախտել Ադրբեջանի սահմանին. «Գրված է` Սեւան-Իջեւան ու վերջում Ադրբեջանի սահման, սա ընդհանրապես չեմ հասկանում: Էս ինչ խաղ է, ինչպես են տուգանում Ադրբեջանի սահմանին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031