shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ հուլիսի 11-ին, մարմնական վնասվածքներով Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 04:00-04:30-ի սահմաններում Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ վիճաբանություն է տեղի ունեցել Կ. Իսրայելյանի և մի քանի անձանց միջև, որի ժամանակ էլ նախկին քաղաքապետը ծեծի է ենթարկվել:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ նախկին քաղաքապետը եղել է իր սպիտակ գույնի Mercedes մակնիշի 34 MՏ 964 համարանիշի ավտոմեքենայով: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Հրազդանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Կ. Իսրայելյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում