«Ինձ բնավ չեն զարմացնում այս կարգի հայտարարությունները և պնդումները: Եվ չեմ զարմանա, որ վաղը ռուսական կողմից ինչ-որ պաշտոնյա կիսելյովյան սերիայից որոշի, թե Հայաստանի խորհրդարանը այս կամ այն նստաշրջանում քանի օրենք պետք է ընդունի կամ էլ խորհրդարանի բուֆետը ինչ սակագներով պետք է գործի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով այսօր տեղի ունեցած Երևան-Մոսկվա տեսակամրջում ռուսական կողմից հնչած հարց-առաջարկը:
Հիշեցնենք, այսօր կայացած տեսակամրջի ժամանակ ռուսական կողմից հարց-առաջարկ հնչեց` արդյո՞ք ժամանակը չէ ՀՀ Ազգային Ժողովում գոյություն ունեցող Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը տրանսֆորմացնել և ունենալ ԵՏՄ-ի ինտեգրման հարցերի հանձնաժողով, ինչին ի պատասխան ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը նշեց, թե հարցին` որքանո՞վ է անհրաժեշտ այդ հանձնաժողովի գոյությունը կամ տրանսֆորմացիան, կարող է պատասխանել հանձնաժողովի ղեկավարը: Իսկ ահա Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ ասաց, թե սխալ է ինտեգրվելով ինչ-որ միությանը, դրան զուգահեռ վարել ինչ-որ այլ միավորից մեկուսացման քաղաքականություն:
Ն.Զոհրաբյանն ընդգծեց, որ նման հայտարարությունները որակում է ոչ այլ ինչ, քան «բեսպառդոն»:
Նաև նշեց, որ իր համար առնվազն տարակուսելի է, որ իր որոշ գործընկերներ, որ ներկա են եղել այդ տեսակամրջին, փորձել են շատ մեղմ արձագանքել` չվիրավորելով տվյալ անձնավորության երևի թե ներքին էմոցիաները:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Կիսելյովին ադրբեջանցիները վճարել են,որպեսզի իր հայտարարություններով խառնաշփոթ,հակառուսական տրամադրություններ ստեղծի մեր երկրում,և նա իր նպատակին հասել է,հատկապես մեր լրատվամիջոցների,,,քաղաքագետների,,,քաղաքական գործիչների ակտիվ օժանդակությամբ:Այդքան բուռն չքննարկեինք նրա բարբաջանքները,նրա հայտարարությունները կլինեին անլսելի ը աննպատակ:Այժմ վիճակը այլ է:Համոզված եմ նույն կրքոտությամբ,ադրբեջանցիները ռուսական հանրությանը ներկայացնում են մեր հակառուսական արտահայտությունները: