«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ընդդեմ «Անի Քոչար Պրոդակշն» ՍՊԸ-ի հեղինակային իրավունքի խախտումները վերացնելու և 200.000 ՀՀ դրամի փոխհատուցում վճարելու պահանջի մասին հայցադիմումի գործով այսօր կողմերը դատարանի հաստատմանը ներկայացրեցին հաշտության համաձայնություն:
Դատարանը հաշտության համաձայնության վերաբերյալ իր որոշումը կհրապարակի հուլիսի 24-ին:
Հայցադիմում ներկայացնելու համար պատճառ էր դարձել «Հետքի» երկու հարցազրույցների և երկու հոդվածների վերարտադրումը «Pressident.am» կայքում:
Հայցադիմում ներկայացնելուց հետո նյութերից մեկը հեռացվել էր կայքից, իսկ մյուսների մասին, ըստ խմբագրի, ինքը տեղյակ չի եղել, որ մնացել են կայքում:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում