Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյանի գործով դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի վերջին (տեսանյութ)

Հուլիս 11,2014 15:53

Այսօր կայացավ Արգիշտի Կիվիրյանի գործով հերթական դատական նիստը: Հիշեցնենք, որ ՀՀ Վարչական դատարանում, դատավոր Ռ. Խանդանյանի դատավարությամբ ընթանում է ՀՀ ոստիկանության հայցի լսումը՝ ընդդեմ «Armenia Today» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի: Խոսքը վերաբերում է 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած ապօրինի շինարարության դեմ բողոքի ակցիային, որի ժամանակ ոստիկանները Ա. Կիվիրյանին ոստիկանական մեքենայում դաժան ծեծի են ենթարկել:

Ըստ պաշտպանական կողմի՝ անգամ փորձել են խեղդել նրան: Գործում առկա են պաշտպանական կողմի բերած բազմաթիվ վկայություններ՝ նրան ծեծի ենթարկելու վերաբերյալ: Սակայն արդյունքում հարուցվել է երեք վարչական եւ մեկ քրեական գործ՝ Կիվիրյանի դեմ:

Այսօր Վարչական դատարանում ընթացող նիստի ժամանակ, ինչպես տեղեկացրեց Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը՝ իրենք ներկայացրել են փաստաթուղթ, որով հիմնավորվում էր, որ Արգիշտի Կիվիրյանը հիվանդանոց է տեղափոխվել ժամը 17.20-ին, այն դեպքում, երբ բերման է ենթարկվել 16.00-ին. «Այսինքն, մեկ ժամ քսան րոպե հետո նոր տեղափոխվել է հիվանդանոց: Մենք նաեւ հարց ենք բարձրացրել, որ նրան բժշկական օգնություն ցույց չի տրվել սկզբնական շրջանում: Ոստիկանությունն այսօր ներկայացրեց փաստաթուղթ շտապօգնությունից, թե իբրեւ իրենք կանչ են գրանցել Արգիշտի Կիվիրյանի համար, բայց մենք ունենք բազմաթիվ ապացույցներ, որոնցով հիմնավորում ենք, որ շտապօգնությունը առանձին Արգիշտի Կիվիրյանի համար չի հրավիրվել, սկզբնական շրջանում ոստիկանությունը հրաժարվել է նրան ընդհանրապես օգնություն տրամադրել: Միայն մեր պահանջով շտապօգնությունը, որը գտնվում էր ոստիկանությունում եւ հրավիրված էր լրիվ այլ անձի համար, օգնություն ցույց տվեց նաեւ Արգիշտի Կիվիրյանին՝ տեղափոխելով հիվանդանոց:Այդ ապացույցները հաջորդ դատական նիստին կներկայացնենք»:

Այսօր դատարանն անցավ դատաքննության փուլ: Հաջորդ դատական նիստը կկայանա աշնանը՝ սեպտեմբերի 31-ին:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031