Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

Հուլիս 11,2014 15:48

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սոչիում հանդիպել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին:

ՌԴ վարչապետը ողջունել է Հովիկ Աբրահամյանին Սոչիում և նշել. «Մենք Ձեզ հետ պայմանավորվել էինք, որ որպես վարչապետ կժամանեք Ռուսաստան, ինչը հնարավորություն է տալիս քննարկել ռուս-հայկական հարաբերությունների լայն շրջանակ՝ սկսած ինտեգրացիոն գործընթացներից, վերջացրած առևտրատնտեսական և հումանիտար բնագավառներում համագործակցությունից: Մեր երկրներն ունեն դաշնակցային հարաբերություններ և այդ մասին խոսելու հարկ էլ չկա: Սրտանց Ձեզ ողջունում եմ Սոչիում»:

«Շնորհակալություն Դմիտրի Անատոլիի հրավերի և տարբեր հարցերի շուրջ մտքեր փոխանակելու հնարավորության համար: Կարծում եմ՝ կկարողանանք մեր առանձնազրույցում արդյունավետ քննարկել մեզ հետաքրքրող հարցերը»,- իր հերթին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը և ընդգծել դրանց հետագա զարգացման ու ընդլայնման կարևորությունը երկու երկրների համար:

Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը` ներառյալ էներգետիկ, արդյունաբերական և ենթակառուցվածքների բնագավառների համատեղ ծրագրերը: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ դրանք էապես կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանն ու առաջընթացին:

Միաժամանակ, Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրաշրջանառության աճող ծավալների մակարդակից և վստահություն հայտնել, որ այն կշարունակի նոր թափ ստանալ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո:

Կողմերը վստահություն են հայտնել, որ վերջին մի քանի տեխնիկական հարցերի շուրջ քննարկումներից հետո Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրումը տեղի կունենա առաջիկայում:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին, դրա անվտանգության մակարդակի բարձրացմանը, Հայաստանում «Ռոսնեֆտ» ընկերության ներդրումային ծրագրերին, միջտարածաշրջանային համագործակցությանը, միգրացիոն, առողջապահական, հումանիտար և մի շարք այլ բնագավառներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Առանձնազրույցից հետո Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ երկու երկրների պատվիրակությունները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկել են նաև աշխատանքային ճաշի ընթացքում:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031