Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում անհայտ կորածների հարազատների հետ

Հուլիս 11,2014 15:42

Հուլիսի 11-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպեցին անհայտ կորած անձանց հարազատների հետ: Նշենք, որ հանդիպումը նախաձեռնել էր «Առողջության եւ կրթության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերն է եւ այդ համագործակցության շրջանակներում աշխատում է ղարաբաղյան հակամարտությունից մինչ օրս անհայտ կորած ազատամարտիկների, զինվորականների եւ քաղաքացիական անձանց ընտանիքների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին անհայտ կորած անձանց որոնումներին եւ նրանց ընտանիքներին ցուցաբերվող աջակցության խնդիրները: Ներկաները բարձրացրին անհայտ կորածների կարգավիճակի ճանաչման վերաբերյալ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության հարցը: Նշվեց, որ նախորդ գումարման խորհրդարանում շրջանառության մեջ էր դրվել անհայտ կորածի մասին օրենքի նախագիծ, որը, սակայն, շրջանառությունից հանվել է:

Նաիրա Զոհրաբյանը եւ Էլինար Վարդանյանը խոստացան առաջիկայում խնդիրները քննարկելու նպատակով հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ եւ ճշտել օրենսդրական կարգավորում պահանջող խնդիրների վերաբերյալ նրանց դիրքորոշումը: Նրանք պատրաստակամություն հայտնեցին առաջիկայում եւս հանդիպել ու քննարկել անհայտ կորածների հարազատների առաջարկներն ու խնդիրները:

ՀՀ ԱԺ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031