Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյան. «Առ այսօր մեզանում չի հաջողվել իշխանակենտրոն սահմանադրական մոդելից անցում կատարել մարդակենտրոն սահմանադրական մոդելի» (Տեսանյութ)

Հուլիս 11,2014 15:38

Այսօր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումները շարունակվեցին ՀՀ Լոռու մարզկենտրոնում:

ՀՀ Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում հրավիրված քննարկման ժամանակ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ բարեփոխումների բուն գործընթացը դեռ չի սկսվել, ընդամենը մշակվել է հայեցակարգի նախագիծ, որի քննարկման շրջանակներում հանձնաժողովի անդամները տարբեր հանդիպումներ են ունենում տարբեր ձեւաչափերով, որպեսզի կարողանան նաեւ իրենք կողմնորոշվել եւ որոշակի հստակեցումներ մտցնել առանցքային խնդիրների վերաբերյալ:
«Առաջին անգամ է, որ ՀՀ-ում պետական բացառիկ կարեւորության այսպիսի խնդիրների լուծման հենց այս փուլում հանրային քննարկումներ են նախաձեռնվել, եւ փորձ է արվում բոլոր շերտերի մասնագետների եւ քաղաքացիների կարծիքը հաշվի առնել մասնագիտական խնդիրների վերաբերյալ` այսինքն` հայեցակարգի փաթեթը մշակելու վերաբերյալ: Մեր խնդիրն այն է, որ կարողանանք մեր սահմանադրաիրավական իրականությանը պատշաճ գնահատական տալ, այսինքն` ախտորոշել վիճակը, բացահայտել թերությունները, բացահայտել այնպիսի իրավիճակներ, որոնք շատ հաճախ նույնիսկ տագնապ են հարուցում, եւ մասնագիտորեն առաջարկել մոտեցումներ` հաշվի առնելով համաշխարհային փորձը, մեր պատմությունը, այդ խնդիրները, որոնցից շատերը դեռեւս մարդկանց նույնիսկ տեսանելի չեն, կամ շատերն ընկած են հենց այն գիտախնդիրների հիմքում, որոնք ամեն օր մեր առօրյա կյանքում առնչվում են մեզ հետ, այդ խնդիրներին որոշակի լուծում տալու համար»,-նշեց Գագիկ Հարությունյանը:
Նա նկատեց, որ առ այսօր մեզանում չի հաջողվել իշխանակենտրոն սահմանադրական մոդելից անցում կատարել մարդակենտրոն սահմանադրական մոդելի, որտեղ առանցքում մարդն է:

«Երբ մենք 1995 թվականի Սահմանադրության մեջ ներկայացրել էինք, թե ՀՀ-ն երաշխավորում է օրենքի գերակայության սկզբունքը, այս սկզբունքի իրավագիտական հասկացողությունը մեր իրականության մեջ դեռեւս չկա: Դա իրավագիտական առումով սխալ մոտեցում է եւ ոչ ճիշտ ընկալում իրավունքի էության եւ իրավական պետության էության, խոսքը ոչ թե օրենքի, այլ իրավունքի գերակայության մասին է: Այդ տարբերումը ունի մեթոդաբանական կարեւոր նշանակություն: Առաջինից շեշտադրումը սահմանադրորեն դարձյալ վկայում է իշխանակենտրոն սահմանադրական մոդելի մասին, երբ մենք սահմանադրորեն ամրագրում եւ երաշխավորում ենք իրավունքի գերակայության սկզբունքը, մենք գործ ունենք մարդակենտրոն սահմանադրական մոդելի մասին: Առ այսօր մեզանում չի հաջողվել անցում կատարել իշխանակենտրոն սահմանադրական մոդելից մարդակենտրոն սահմանադրական մոդելի, որտեղ առանցքում մարդն է, իրավունքի գերակայության սկզբունքն է, իրավունքի անմիջական գործողության երաշխավորումն է, որը ամրագրված է ՍԴ երրորդ հոդվածում: Եթե մեթոդաբանական այս անցումը չկատարվեց, այսօրվա գոյություն ունեցող բոլոր խնդիրները, որոնք առնչվում են մարդուն, նրա իրավունքներին, պաշտպանությանը, դատական համակարգին եւ շատերին, ոչ թե մնալու են այսպես, ինչպես կան, այլ ավելի խորանալու են, որովհետեւ դրանք պետք է արմատապես լուծում ստանան»,-նշեց Սահմանադրական դատարանի նախագահը:

Մանրամասները` տեսանյութում

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031