Հայաստանում երիտասարդության շրջանում աղքատության մակարդակն ավելի բարձր է, քան երկրի միջին ցուցանիշը, որը կազմում է երեսուներկու տոկոս: Հայաստանում գործազուրկ է մինչեւ քսանչորս տարեկանների քառասուն տոկոսը: Այս տվյալներն այսօր հայտնեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում ամուսնացած չէ քսանյոթից քսանինը տարեկանների մեկ քառորդը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ