Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԴ-ում դեռ խանդում են Հայաստանին`Եվրոպական ինտեգրման համար

Հուլիս 11,2014 13:07

Արդյոք ժամանա՞կը չէ ՀՀ Ազգային Ժողովում գոյություն ունեցող Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը տրանսֆորմացնել եւ ունենալ Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրման հարցերի հանձնաժողով: Այսօր այդ հարցը ռուսական կողմից հնչեց`«Նովոստի» մամուլի կենտրոնում կազմակերպված «Եվրասիական ընտրություն–Հայաստան–2014» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ: Հարցն ուղղված էր ՀՀ ԱԺ պատգամավոր, ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանին: «Այդ հանձնաժողովը այսօր այնքան էլ գերլարված չի աշխատում … բայց այն հարցը, թե որքանո՞վ է անհրաժեշտ այդ հանձնաժողովի գոյությունը կամ տրանսֆորմացիան այս հարցին կարող է պատասխանել հանձնաժողովի ղեկավարը»,- ասաց Մհեր Շահգելդյանը` ավելացնելով, որ քանի որ այժմ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ են պատրաստվում և օրենքներ են փոխվում ԵՏՄ-ի անդամակցությանը համահունչ, ապա հարկավոր է համալիր աշխատանք կազմակերպել:

Մհեր Շահգելդյանը նշեց նաեւ, որ աշնանը ծանրաբեռնվածությունը օրենսդրական ոլորտում կավելանա եւ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովը, որի անդամ է ինքն էլ, անշուշտ շատ անելիք ունի:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ հավելեց, որ սխալ է ինտեգրվելով ինչ-որ մի միությանը, դրան զուգահեռ վարել ինչ-որ այլ միավորից մեկուսացման քաղաքականություն. «Այո, ստեղծել խորհրդարանական հանձնաժողով, որը կզբաղվի ԵՏՄ-ին ինտեգրվելու հարցերով անհրաժեշտ է, բայց ոչ մյուսի հաշվին»:
Ի դեպ, նա նկատեց, որ եթե խոսքը իսկապես ռազմավարական համագործակցության մասին է, ապա իրեն զարմացնում է, թե ինչո՞ւ Հայաստանը բացարձակապես չի երևում ռուսական հեռուստաալիքներում և ռուսաստանցիները որևէ կերպ չեն ծանոթանում հայաստանյան իրադարձություններին: Այնպես որ, նշեց նա, սա ավելի առաջնային հարց է, որը միտված է իրապես ինտեգրմանը:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ն անդամակցելու հարցին, ՕԵԿ-ական պատգամավորը համաձայնեց ՀԴԿ նախագահի արդեն հնչեցրած այն դիտարկումների հետ, որ համաձայնագրի հետաձգումը մինչև աշուն որոշակի անորոշություն եւ անհանգստություն են ստեղծում Հայաստանում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031