Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. ԵՏՄ փաստաթղթի ստորագրման ձգձգումը կարող է քաղաքական իրավիճակն ապակայունացնել (Տեսանյութ)

Հուլիս 11,2014 12:44

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին անհանգստացնում է Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական փաստաթղթի ստորագրման ձգձգումը ու եթե նախկինում խոսվում էր երկու-երեք օրվա մասին, ապա այսօր արդեն նշվում է հոկտեմբեր ժամկետը: Այդ մասին նա այսօր հայտարարեց «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում`«Եվրասիական ընտրություն–Հայաստան–2014» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ:

Արամ Սարգսյանը գտնում է, որ հարկավոր է անկեղծ ներկայացնել այս հարցը, որպեսզի հանրությունը իմանա բոլոր մանրամասները եւ այն խնդիրները, որ կարող են ի հայտ գալ այդ անդամակցության արդյունքում: «Հակառակ պարագայում կարող է լինել այնպես, որ քաղաքական իրավիճակը կապակայունացվի»,- ասաց նա:

Քանի որ, ՀԴԿ-ն հանդես է գալիս ՌԴ հետ ինտեգրացիայի անհրաժեշտության տեսանկյունից, ՀԴԿ-ում ընդհանրապես ԵՏՄ-ին անդամակցելը դրական են ընդունում: Բայց անհանգստացած են, որ այդ հարցը փորձում են քաղաքականացնել ու կապում են Արցախի հիմնախնդրի հետ: «Արցախը բոլոր իմաստներով համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին և եթե փորձենք իզոլացնել Արցախը արտաքին աշխարհից, ապա դա կբերի հումանիտար աղետի» ,- ընդգծեց Արամ Սարգսյանը և հորդորեց իրազեկվածության մակարդակը հնարավորինս բարձրացնել:

Այլ մանրամասները`տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031