Լրահոս
Օրվա լրահոսը

Մետրոյի վրա հյուրանոց կառուցելն անհնարին է. «Հայոց աշխարհ»

Հուլիս 11,2014 12:17

2011թ. օգոստոսի 18-ին կառավարության որոշմամբ իրավունք տրվեց Երեւանի քաղաքապետարանին առանց մրցույթի` 99 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով 5850 քմ մակերեսով տարածք հատկացնել չորսաստղանի հյուրանոցային համալիրի կառուցման համար

Իսկ տարածքը այն ժամանակվա Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի մտահղացմամբ ընտրվեց Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից մասում, որը, մասնագետների գնահատմամբ, պիտանի չէ որեւէ շինություն կառուցելու համար, ուր մնաց 7-8 հարկանի հյուրանոցի, որպիսին նախատեսվում է այնտեղ կառուցել:

Հյուրանոց կառուցելու նախաձեռնողը «Տաշիր գրուպ» ընկերությունն է: Իսկ կառուցապատման իրականացման համար ստեղծվել էր «Սամկար պլազա» ՍՊԸ-ն, որին երաշխավորել էր «Տաշիր գրուպ» ընկերությունը:

Հյուրանոցի կառուցման ներդրումային ծրագրի էսքիզային առաջարկությանը հավանություն էր տվել նաեւ Երեւանի քաղաքաշինական խորհուրդը: Եվ մնում էր միայն հյուրանոցի նախագիծը հաստատել, ու շինարարական աշխատանքները կմեկնարկեին: Սակայն մինչ օրս տարածքը միայն պարսպապատված է իբրեւ շինհրապարակ, իսկ հյուրանոցի շինարարությունը չի սկսվել, այնինչ, ըստ կառավարության որոշման, այն պետք է մեկնարկեր 2011-ին եւ ավարտվեր այս տարի` 2014-ին:

Թե ինչու մինչ օրս հյուրանոցի շինարարությունը չի սկսվել` միայն կարելի է ենթադրություններ անել: Նախ` հյուրանոց կառուցելու գաղափարը կառավարության ու քաղաքաշինական խորհրդի որոշմամբ հաստատվելուց հետո բնապահպաններն ու ճարտարապետները սկսեցին բողոքել, որ մետրոյի կայարանի տարածքը նպատակահարմար չէ օգտագործել դրա համար` թե՛ էկոլոգիական, սեյսմիկ տեսանկյուններից եւ թե՛ քաղաքաշինական:

Քաղաքին ավելի շատ կանաչապատ տարածքներ են հարկավոր, այլապես ամբողջը քարի ու բետոնի մեջ զմռսելով` քաղաքը կզրկենք թթվածնից: Իսկ նման բարձրահարկ քարե շինություններով այն ծանրաբեռնելը վտանգավոր է նաեւ սեյսմիկ առումով: Եվ հետո` այսօր շինությունների խտությունն այն աստիճանի է հասնում, որ շուտով մարդկանց տեղաշարժվելու համար Երեւանում բաց տարածքներ չեն լինի:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ www.armenianow.com-ից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031