Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտարարել է, թե իրենց աշխատանքի շնորհիվ վերջին 15 տարիների ընթացքում Երեւանն անճանաչելիորեն փոխվել է, իսկ իրեն քննադատողները քաղաքական նպատակներից ելնելով են «նման բաներ ասում»։
Հյուսիսային պողոտայի սալիկները, հասկանում եք, քաղաքական նպատակներից ելնելով են քանդվում, շենքերը քաղաքական դրդապատճառներով են «նստում», հուշարձանների պաշտպանությունն էլ ընդամենը ճղճիմ քաղաքական շահերը քողարկելու միջոց է: Մի խոսքով՝ չեն սիրում Նարեկ Սարգսյանին, եւ վերջ։ Նա էլ, ի պատասխան, անճանաչելիորեն փոխում է Երեւանի դեմքը, եւ դա անում է առանձնակի դաժանությամբ։ Կակոյ պրիվետ-տակոյ ատվետ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում