Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Չեմ կարծում, որ միայն բարեգործություններով մարդիկ կարող են հավակնել երկրի ղեկավար դառնալուն» «Իրատես de facto»

Հուլիս 11,2014 11:57

Հատված Ստեփան Սաֆարյանի (Երեւանի ավագանու «Ժառանգություն» խմբակցության անդամ) հարցազրույցից:

– Ասում են, երբ աշակերտը պատրաստ է, ուսուցիչը գալիս է։ Այս դեպքում Դուք կորցրիք Ձեր ուսուցչին, նա նախընտրեց «բարեգործին»։

– Ո՞ր բարեգործին։

– Ո՞վ է այս երկրում «մեծն բարեգործ»։

– Կուզենայի տեղյակ լինեք, որ մինչև «մեծն բարեգործ», ինքը՝ Րաֆֆին ևս հայտնի բարեգործ է եղել։ Միգուցե ոչ այդ մասշտաբներով և այդ ցուցադրականությամբ, բայց, հաստատ, արել է այն, ինչ կարող էր անել։

– Փաստորեն, «նմանն զնմանին է գտանել»։

– Եթե, իհարկե, «գտանել» է։

– Չի՞ դիտվում Րաֆֆին քառյակի կողքին։

– Անկեղծ ասած՝ ոչ։

– Կասկածո՞ւմ եք քառյակում «Ժառանգության» դերակատարության ու «գտանումի» վրա։

– Ես նկատի ունեմ կեղծ բարեգործներին։

– Սա Ձեզ չի ներվի, Ստեփան Սաֆարյան, քանզի քառյակի «համայնքը» զորավոր է։

– «Կներվի», ես ազատ մարդ եմ, ասում եմ այն, ինչ հարմար եմ «գտանում», անում եմ այն, ինչն իմ սկզբունքներից է բխում։

– Հրես, «մեծ բարեգործը» կդառնա նախագա՜հ (պարապում ու թրենինգներ է անում), այն ժամանակ կիմանաք՝ ինչ ասել է ազատ, ինչ ասել է «բխում»։

– Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ միայն բարեգործություններով մարդիկ կարող են հավակնել երկրի ղեկավար դառնալուն։ Բարեգործությունը, որքան էլ գնահատվի (թեկուզ իրականացվում է քրիստոնեական պատվիրաններին հակառակ՝ քո աջ ձեռքը թող չիմանա, թե ինչ է անում ձախը), արվի ցուցադրաբար, այնուամենայնիվ, միայն ՚այդ գործոնով մեր ժողովուրդը չի կարող նախագահ ընտրել, եթե այդպես լիներ, ուրեմն…

– Նախ՝ ուրեմն չէ, այլ՝ «օրեմն» է, հետո էլ «իքստիքյան» մի մոռացեք, որ պարոն Ծառուկյանի ընկեր Յանուկովիչը, կարծես, նախագահ էր։

– Գիտեք, երբ օլիգարխը դառնում է ղեկավար, դա ամենևին տեղի չի ունենում բարեգործության շնորհիվ։ Բարեգործությունն ընդամենը շիրմա է։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031