«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 14-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Արին Բերդի 2, 4, 5 նրբանցքների, Խարբերդի Ամառանոցներ թաղամասի 1-35 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ