Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա, երբ Սերժ Սարգսյանը ցանկանում է օր առաջ Հայաստանը տանել ԵՏՄ, հրապարակավ «ատամ է ցույց տալիս» Ռուսաստանին. «Ժողովուրդ»

Հուլիս 11,2014 11:42

ՌԴ-ն առաջին տարին չէ, որ հարձակողական զենք է վաճառում Ադրբեջանին, այս խնդիրը կա տարիներ շարունակ։ Բայց Սերժ Սարգսյանն այս ողջ ընթացքում երբեւէ բարձրաձայն մտահոգություն չի հայտնել ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու կապակցությամբ։ Նա այդ մասին չի խոսել անգամ այն ժամանակ, երբ եվրաինտեգրացիայի երդվյալ կողմնակից էր ու երբեմն փորձում էր տպավորություն ստեղծել, թե ուզում է ազատվել Ռուսաստանի ազդեցությունից։ Ընդհակառակը, 2010թ. սեպտեմբերին Ուկրաինական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է տառացիորեն հետեւյալը. «Հայաստանը չի կարող Ռուսաստանին մեղադրել Ադրբեջանին զենք մատակարարելու համար։ Այն, որ Ադրբեջանը Ռուսաստանից զենք է ձեռք բերում, մեզ համար նորություն չէ, բայց Հայաստանը չի կարող մեղադրել Ռուսաստանին դրա համար, իհարկե մենք կարող ենք դժգոհել, դա մեր գործն է, բայց մեղադրելը սխալ է»։

Մինչդեռ հիմա, երբ Սերժ Սարգսյանը ցանկանում է օր առաջ Հայաստանը տանել ԵՏՄ, հրապարակավ «ատամ է ցույց տալիս» Ռուսաստանին։ Այն էլ՝ այդ մասին խոսում է Հարավային Ամերիկա այցի ժամանակ։ Նման պահվածքն ամենեւին էլ պատահական չէ եւ անուղղակի կերպով մատնում է Սերժ Սարգսյանի եւ ՌԴ իշխանությունների միջեւ ստեղծված խնդիրների մասին։ Ի վերջո, անընդհատ ձգձգվում է ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին, ընդ որում՝ ակնհայտ է, որ ՌԴ-ն Հայաստանի հետ բանակցություններում մի շարք հարցերի շուրջ մտադիր չէ գնալ զիջումների։ Խոսքը վերաբերում է հատկապես մաքսատուրքերի դրույքաչափերին, որոնց շուրջ հնարավոր համաձայնություն այդպես էլ չի կայանում։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031