Կիսելյովը վերջերս մի հոդված է գրել, որտեղ անթույլատրելի արտահայտություններ է թույլ տվել ՀՀ ազգային հերոս Գարեգին Նժդեհի մասին՝ նրան մեղադրելով ֆաշիզմի մեջ։ «Գարեգին Նժդեհի հերոսացումը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ համագործակցել է ֆաշիստների հետ, վիրավորական է Ռուսաստանի քաղաքացիների համար»,- գրել է Կիսելյովը։ Ռուս լրագրողի հայտնած մտքերը վրդովեցրել են ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Աթանեսյանին, ով հայտարարել է. «Գարեգին Նժդեհին քննադատում էին կոմունիստները, հիմա նրան քննադատում եւ ֆաշիստների հետ նրա համագործակցության մասին խոսում է ռուսական առաջատար լրատվական գործակալության ղեկավարը, ով փաստացի արտահայտում է պաշտոնական շրջանակների տեսակետը»։
«Ժողովուրդ»-ը զրուցել է նժդեհականների հետ՝պարզելու, թե նրանք ինչպես են վերաբերվում մեր ազգային հերոսի, եւ ՀՀԿ-ականների «գաղափարական հոր» մասին Դ. Կիսելյովի հայտարարություններին։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
– Պարոն Բաղդասարյան, Դմիտրի Կիսելյովը հոդված է գրել, որտեղ նշել է, թե Գարեգին Նժդեհի հերոսացումը վիրավորում է ռուսներին։ Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը այդ հարցի շուրջ՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ Նժդեհին ֆաշիզմի մեջ մեղադրողին տակավին վերջերս ԱԺ-ում ընդունեցին գլխավոր մուտքից՝ ցուցաբերելով առաջին դեմքերին վայել ընդունելություն։
Կարդացեք նաև
– Դա իր կարծիքն է, ու չեմ հասկանում՝ էդ մարդն իր հետեւից է ընկել, ինչ է արել, ես չեմ հասկանում, ո՞նց կարող ենք մենք Նժդեհին չհերոսացնել, ու չգիտեմ՝ ինչպե՞ս ենք վիրավորում ռուսներին։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում