Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով հարուցված քրգործի շրջանակներում անցյալ շաբաթ խայտառակ պայմաններում կալանավորվել էր դեպքի օրը հրազենային վիրավորում ստացած Վալերի Հովհաննիսյանը։ Վերջինիս պաշտման Լեւոն Բաղդասարյանը կալանավորումից հետո բարձրաձայնեց, որ իր պաշտպանյալին դատարան են տեղափոխել անմարդկային եւ ստորացուցիչ վիճակում՝ պատգարակով, անգիտակից: «աղիքը կողքից կախված»։ Դատարանում հուլիսի 4-ին քննվում էր Վալերի Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը։ Երեկ մեր հարցերին պատասխանեց այս միջնորդությունը քննած եւ բավարարած դատավոր Էդիկ Ավետիսյանը:
– Պարոն Ավետիսյան, Վ. Հովհաննիսյանը հասկացել է, թե ի՞նչ է կատարվում, որտե՞ղ է: Ինչպես եք ճշտել իր դիրքորոշումը կալանքի վերաբերյալ։
– Դատարանում մեղադրյալը կարող է չխոսել, դա իր իրավունքն է: Ճիշտ
է, նա պատգարակի վրա է եղել, բայց ոչ անգիտակից, աչքերը բաց էին, եւ
գլխով էր պատասխանում։
– Նման առողջություն ունեցող մարդուն նման պայմաններով դատարան բերելը փաստաբանի եւ իրավապաշտպանների մոտ մեծ դժգոհություն առաջացրեց։
Կարդացեք նաև
– Թե ինչ առողջություն ունի մարդը, պետք է որոշվի բժշկական եզրակացությամբ, ես չեմ կարող ասել՝ գիտակից էր, անգիտակից էր, անմեղսունակ էր, թե անմեղսունակ։
– Այս դեպքում, ըստ փաստաբանի, կար բժշկական գրավոր տեղեկանք,
որ անձը չի կարող մասնակցել քննչական գործողությունների։ Այս մասին
ի՞նչ կասեք։
– Բժիշկը գրել է որ կարող Է մասնակցել, հետո այդ պահին փաստաբանը չգիտեմ ինչ է արել, բժիշկը իր գրածը ճղել է, նորից գրել, որ նպատակահարմար է չկատարել քննչական գործողություն։
Տ.Խ.
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում