Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Սոչիում անցկացված Խորհրդային Միության հերոս Մարտիրոս Նագուլյանի 29-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի կրտսեր տարիքային խմբի հինգ պատանի բռնցքամարտիկներ դարձել են հաղթող, երեքական բռնցքամարտիկ էլ՝ երկրորդ եւ երրորդ մրցանակակիր:
Իրենց քաշային կարգերում հավասարը չեն ունեցել 44,5 քաշային Գարեն Բարոյանը, 48 կգ՝ Կարեն Սարկյանը, 52 կգ՝ Արման Բազեյանը, 56 կգ՝ Բենիկ Նիկողոսյանը եւ 62 կգ՝ Գոռ Ներսիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ sport.news.am-ի