Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրը մոտ տասը ավտոբուս է գնում իմ հարազատ Ալավերդիից, այսինքն՝ օրը մի քանի հարյուր մարդ լքում է Հայաստանը». «Հրապարակ»

Հուլիս 11,2014 10:56

Հատված գրող Լեւոն Ջավախյանի հետ հարցազրույցից:

– Մարդկանց մեծ մասն արտագաղթում է երկրից, չնայած որ Սերժ Սարգսյանն ասում է՝ դրանք այն թվերը չեն, որի դեմ հնարավոր չլինի պայքարել ու բոլորին հետ վերադարձնել։ Դուք դա հնարավոր համարո՞ւմ եք։

– Մոտակա ժամանակներում անհնար է նրանց հետ բերել, աշխատանք կա՞, այդ մարդիկ գան, ի՞նչ անեն։ Երկրում ապրող մարդիկ էլ դուրս եկածների ուղարկած փողերի հաշվին են գոյատեւում, Սերժ Սարգսյանը թող մտածի, թե տեղն ընկած տեղը ինչ էր ասում, երբ ասում էր՝ ուզենամ, էսքան կխփեմ, հիմա այդ խփածի արդյունքն է, որ ժողովուրդը դրսում է։
Ամեն օր սարսափով իմանում եմ, որ օրը մոտ տասը ավտոբուս է գնում իմ հարազատ Ալավերդիից, այսինքն՝ օրը մի քանի հարյուր մարդ լքում է Հայաստանը, մաքսատան վրացի հսկիչներից մեկը մի անգամ ասեց՝ «վայնա՞, չտո լի»։

Քանի Հայաստանում աշխատատեղ չկա, քանի այդ օլիգարխները, իշխանակազմը հողն են ծախում իրանց խղճի հետ միասին, այս երկիրը ոտքի կանգնողը չի։ Երբ Վերնիսաժում կանգնած ժողովրդին եմ նայում, 2 բանի մասին եմ մտածում, ես գոնե կոպեկ-կոպեկ չարչիական կյանքով իմ կյանքը քարշ եմ տալիս, բայց մարդիկ ո՞նց են ապրում, հացի փող ո՞նց են վաստակում, որովհետեւ տեսնում եմ ինչքան դժվար ա, եւ հետո միշտ մտածում եմ՝ իշխանությունները վախ չունե՞ն, եթե ժողովրդից չեն վախում, գոնե Աստծուց վախենան։ Ինչքա՞ն կարելի է, լկտիությունն արդեն սահման չունի։

Այն օրը գնացի տուն, կինս ասեց՝ իրանց ռոճիկները 3 անգամ ավելացրել են, բա ինչի՞ թոշակները չեն ավելացնում, արդարադատության մարմիններում աշխատողների թոշակը դնում են հազար, երկու հազար դոլար, որ նրանց ստացած թոշակով մի ամբողջ գյուղի կարելի է թոշակավորել։ Բա էսպիսի՞ բեւեռացում լինի, մի կողմից էդքան հարստության կուտակում լինի, մյուս կողմից էլ այսքան թշվառությո՞ւն:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031