ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին աշխատանքային այցով Շիրակի մարզ էր գնացել զրահաբաճկոնով։ Մարզի գյուղացիների հետ նրա զրույցների տեսագրություններում վարչապետի կոստյումի տակից զրահաբաճկոնն ակնհայտ երեւում է (նկարում):
Աբրահամյանը Շիրակի մարզ էր գնացել՝ ծանոթանալու օրերս տեղացած կարկուտի հասցրած վնասին ու զրուցելու գյուղացիների հետ։ Նա, ուշադրություն դարձրեք, հայ-ադրբեջանական սահման չէր այցելել։ Արդյո՞ք Հովիկ Աբրահամյանն այսպես զգուշանում է հասարակ գյուղացիներից՝ հաշվի առնելով, որ վերջիններս համբերության բաժակը վաղուց արդեն լցված է։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում