Պլովդիվում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության հինգերորդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սեւերով պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեին եւ 3,5 միավորով նահանջեց 10-րդ հորիզոնական: Նույնքան միավոր ունի 18-րդ տեղ բարձրացած Էլինա Դանիելյանը: Հաղթանակ տարան Լիլիթ Գալոյանն (նկարում) ու Մարիա Կուրսովան, որոնք 3,0-ական միավորով որոշակիորեն բարելավեցին դիրքերը մրցաշարային աղյուսակում: Իսկ Երիտասարդ շախմատիստուհի Շուշաննա Սարգսյանը իր անվան դիմաց գրանցել է 2,0 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը armchessschool.am-ի