Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը երե՞կ է միայն գլխի ընկել, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին. «Հրապարակ»

Հուլիս 11,2014 10:32

Երեկ Սերժ Սարգսյանը ցեղասպանության մասին հայտնի անեկդոտի հերոսին էր հիշեցնում, ով, տասնամյակներ անց իմանալով թուրքերի գործած ոճիրի մասին, նստում է տաքսի ու վրդովված հրահանգում քշել Թուրքիա։ Պարզվում է՝ Սերժ Սարգսյանը երեկ է միայն գլխի ընկել, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ դա հայ ժողովրդին մտահոգում է։ Մինչդեռ մեկ տարուց ավելի է, ինչ հայաստանյան քաղաքական ու քաղաքագիտական շրջանակները խոսում են այդ մասին ու զարմանում, թե ինչու է ՀՀ իշխանությունն աչք փակում ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի նման պահվածքի վրա։ Սակայն հայաստանյան իշխանությունները ոչ միայն չէին դատապարտում այդ փաստերը, այլեւ հետ կանգնեցին Եվրոպայի հետ ասոցացվելու գործընթացից ու աճապարեցին Մաքսային միություն։

«Հայաստանի իշխանությունները մինչ այժմ ամեն կերպ փորձում էին Ռուսաստանին արդարացնել, բայց հասել ենք մի վիճակի, երբ արդեն պարզ երեւում է, թե ինչով է զբաղված այդ երկիրը։ Հենց այդ պատճառով էլ Սերժ Սարգսյանն արեց այդ հայտարարությունը, որը, սակայն, պետք է վաղուց աներ»,- խոսելով հայ– ադրբեջանական սահմանային միջադեպերի մասին՝ ասաց ՌԱՀՀԿ ղեկավար Մանվել Սարգսյանը:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. karapet says:

    Արա էս ինչ պլոճիկով նախագահ ունենք, չենք իմացել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031