Այսօր Հովիկ Աբրահամյանը Սոչիում հանդիպելու է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Սա, ըստ էության, Հովիկ Աբրահամյանի անդրանիկ այցն է Ռուսաստան՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի, այսպես ասած, «խմբագրատուն»: Հովիկ Աբրահամյանը Սոչի է գնում, մեղմ ասած, բավական անմխիթար իրավիճակում:
Խնդիրն այն է, որ նրա կառավարությունը մեկուկես ամիսների ընթացքում, ըստ էության, խոստումներից բացի` ոչինչ չի արել, փոխարենը իրական հարթությունում թանկացրել է էլեկտրաէներգիան, նեղացրել է կուտակային վճարների շրջանակը՝ միայն պետական հաստատություններ, սակայն ըստ էության` պահպանել է այդ վճարները, խոստացել է ստվերի դեմ պայքար, սակայն հարկային բեռի ծանրությունը կրկին ընկել է փոքր ու միջին բիզնեսի վրա: Մյուս կողմից էլ բնությունն է Հովիկ Աբրահամյանին դրել ծանր կացության առաջ, քանի որ մի կողմից ծիրան չի կարողանում արտահանել Ռուսաստան, մյուս կողմից էլ գյուղացիները փոխհատուցում են պահանջում կարկուտից կրած վնասների համար:
Ահա այս պայմաններում, Հովիկ Աբրահամյանը գնում է Մեդվեդևի հետ հանդիպելու, ինչը նշանակում է, որ Աբրահամյանի հանդիպման ողջ թեման լինելու է ֆինանսական աջակցություն կորզելը, ինչ-որ կերպ, բայց կորզելը՝ լինի դա վարկի, դրամաշնորհի, թե ներդրումային ծրագրի տեսքով: Սակայն, մեղմ ասած, քիչ է հավանականությունը, որ Ռուսաստանը օգնի: Վերջին հաշվով, Ռուսաստանը հենց այդ պայմանով է համաձայնություն տվել կառավարության փոփոխությանը, որ նոր կառավարությունը գլխի ճարը կտեսնի և կգտնի Ռուսաստանից գումարներ չուզելու տարբերակը, քանի որ Ռուսաստանն ինքը այսօր գումարներ չունի Հայաստանին տալու:
Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
….ժամանակ թերթի նման էլ հակառակորդ ունի…