ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել, որոնք ապացուցում են ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը:
Տարածված հաղորդագրությունում մեջ ասվում է.
«Քանի որ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հերքում են մեր կողմից տարածված տեղեկատվությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի եւ խմբի որոշ անդամների գերեվարվելու մասին, ուստի անհրաժեշտ ենք համարում ներկայացնել որոշ լուսանկարներ, որոնք վկայում են խմբի եւ մասնավորապես գերեվարված զինծառայողների մեկի՝ Գուլիեւ Շահբազ Ջալալօղլուի (ծնված 1968թ., գրանցված Միրբաշիրի շրջանի Ղափանլու գյուղում) իրական մտադրությունների մասին»: