Երեւանի քաղաքապետը «Առավոտին» տված հարցազրույցում պարզաբանումներ է ներկայացրել կարմիր գծանշումների եւ վճարովի կայանատեղիների մասին: Մասնավորապես՝ պատասխանելով այն հարցին, որ կայանատեղի համար անդորրագիր չի տրամադրվում եւ սա հակասում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետին. «Ավտոկայանատեղի տուրք գանձող մարմինը պարտավոր է տուրք վճարողին տրամադրել վճարումը հավաստող անդորրագիր»՝ քաղաքապետն ասաց. «Քայլ առ քայլ այս հարցը կարգավորվում է: Այսօրվա դրությամբ քաղաքացին կարողանում է վճարել ոչ միայն բջջային հեռախոսով, այլ նաեւ բանկերում, վարչական շրջանի աշխատակազմերի «մեկ պատուհաններում»: Մենք ավագանու որոշմամբ եւս մեկ պայման դրեցինք սպասարկող ընկերության առջեւ՝ փողոցներում պետք է տեղադրվեն վճարման համար սարքավորումներ, որպեսզի տեղում մարդիկ կարողանան վճարումներ իրականացնել: Կարծում եմ, շուտով SMS-ների միջոցով վճարումների քանակը կտրուկ կնվազի»:
Տարոն Մարգարյանի հետ հարցազրույցը կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում
Ես երկրում ոչ մեկ իր տեղում չի: Стоянщик-ը քաղաքապետ, смазчик-ը վարչապետ, երաժիշտն էլ թերթի խմբագիր:
Այ, քաղաքապետ….Մնացածը մեծ նյութի տեղադրումից հետո…………..