Լրահոս
Օրվա լրահոսը

Հորդառատ անձրեւից տուժած Մեղրիում բարեկարգման աշխատանքները շարունակվում են եւ շուտով կավարտվեն

Հուլիս 10,2014 21:52

Մեղրի քաղաքում փողոցների բարեկարգման, ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները շուտով ավարտին կհասցվեն: Այս մասին այսօր մեզ տեղեկացրեց Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Մեղրիում բարեկարգման աշխատանքներ էին մեկնարկել հունիսի 16-ին տեղացած հորդառատ տեղումներից հետո, երբ հողմախառն անձրեւը հեղեղել էր Մեղրի քաղաքի փողոցները, քանդել հենապատերը, վնասել միջհամայնքային ճանապարհները, ջրով ողողել բազմաբնակարան շենքերի առաջին հարկերը եւ այլն: Բնակիչների հողատարածքներին ու տներին հասցված վնասների վերաբերյալ մինչեւ օրս Մեղրու քաղաքապետարանը 90 դիմում է ստացել:

«Բոլոր դիմողներին նյութական աջակցություն կլինի` շինանյութ կհատկացվի, որպեսզի նրանք վերականգնեն վնասները: Մարզպետի միջնորդությամբ Քաջարանի կոմբինատը պատրաստակամություն է հայտնել աջակցել Մեղրիում իրականացվող վերականգնման աշխատանքներին եւ բավականին օգնություն է նախատեսել: Դիզվառելիք կտրամադրի նաեւ ճանապարհների նորոգման ու ասֆալտապատման աշխատանքներն իրականացնող «Մեղրու ճանշին» ընկերությանը, բնակիչներին շինանյութ կտրամադրվի փլված պատերը վերականգնելու համար եւ այլն», – տեղեկացրեց Մեղրու քաղաքապետը եւ ուրախությամբ նշեց, որ Մեղրին շուտով լիովին բարեկարգ տեսք կստանա:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031