Ֆրանսիացի լեգենդար կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, քննադատ եւ տեսաբան Ժան Լյուկ-Գոդարը շուրջ 70 ֆիլմի հեղինակ է: Երեւանցիները հնարավորություն կունենան «Ոսկե ծիրանի» շրջանակում, ավելի ճիշտ՝ փառատոնի փակմանը դիտել նրա՝ «Հրաժեշտ լեզվին» ֆիլմը: Տղամարդ-կին փոխհարաբարերություններ եւ «խոսող» շուն՝ պարզունակ ձեւակերպմամբ այս մասին է ֆիլմը, որ Կաննի կինոփառատոնում արժանացել է ժյուրիի մրցանակին:
Գոդարը դափնիների պակաս չունի ու կարող է թույլ տալ իրեն, ինչ կամենա: 2010-ին, օրինակ,հանրահայտ ռեժիսորը հրաժարվել է մեկնել ԱՄՆ՝ իրեն շնորհված «Օսկարը» ստանալու: Նրա տիկինը՝ Աննա Մարիա Մեւիլը, փոխանցելով ամուսնու խոսքերը մամուլին՝ պատճառաբանել է, թե իմաստ չունի մի կտոր մետաղի համար այդքան ճանապարհ կտրել, մանավանդ որ Գոդարը պատկառելի տարիքում է:
Ֆրանսիական կինոյի հեղափոխականը հայտնի է Հոլիվուդի հանդեպ իր ո՛չ բարեհաճ վերաբերմունքով: «Ես միշտ կարեկցել եմ ֆրանսիական կինոյին, որ փող չունի, ինչպես նաեւ կարեկցում եմ ամերիկյան կինոյին, որ ունի փող, բայց չունի գաղափարներ»,-հայտարարել է համաշխարհային կինոյում մեծ հետք թողած արվեստագետը:
Գոդարը մի առիթով ասել է. «Ես նկարում եմ ֆիլմեր, որպեսզի կրճատեմ ժամանակը»: Ըստ նրա մեկ այլ ձեւակերպման, լուսանկարը ճշմարտություն է, կինոն 24 կադր ճշմարտություն՝ մեկ վայրկյանում: Գոդարի ցանկությունն է իր բառերով՝ լինել անմահ եւ մեռնել: «Ես ինձ համարում եմ ժամանակակից կինեմատոգրաֆիստ, որովհետեւ դեռ ողջ եմ»,-ասել է նա:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Увы. Годар уже давно сам не имеет идеи. Он закончился с “Новой волной”. Он может что угодно говорить о современном французском кино, но это уже смотреть невозможно. Скучно и непрофессионально. Увы.