Հայաստանցի կինոսիրողն այս տարի հուլիսի 16-ին «Ոսկե ծիրանի» շրջանակներում հնարավորություն կունենա հանդիպել իտալացի կինոռեժիսորներ Երվանդ Ջանիկյանի եւ Անջելա Ռիչի Լուկիի հետ: Նույն օրը «Մոսկվա» կինոթատրոնումկկայանա նրանց «Բարբարոս երկիր» (Barbaric Land) ֆիլմի պրեմիերան: «Բարբարոս երկիր» XX –րդ դարասկզբի իրադարձություններն են, այդ թվում Մուսոլինիի վայրագությունների յուրատեսակ վերլուծությունը:
Որոշ կինոշրջանակներ ֆիլմը անվանել են ակտիվիստային պոեզիա: Այն ուղերձ ունի՝ ֆաշիզմի չի վերանում, կարող է փոխակերպվել ու գոյատեւել… Ֆիլմում օգտագործել են 1920-30-ական թթ կադրեր՝ նկարվածված Աֆրիկայում, Իտալիայում, նաեւ Մուսոլինիի շքերթների, աֆրիկացիների ցեղասպանության թեմայով:
Կարդացեք նաև
Երվանդ Ջանիկյան եւ Անջելա Ռիչի Լուկի ռեժիսորական զույգը փաստել է, որ ամենադաժան արարքները հաճախ իրականացնում են քաղաքակրթված դահիճները ՝ հանդուրժողականության դիմակով: Նրանք «բարբարոսների երկրներից» են:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Գուցե քաղաքակրթության խառնարանի անկանոնությունն է ստեղծում քաղաքակրթությունից խելագարվածին, բայց դրանք ոչ թե քաղաքակիրթ դահիճներ են, այլ քաղաքակրթության ծավալից ուղեղի ճաք արձանագրած հիվանդներ: