«ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նա կասկածվում է մի քանի մլրդ դրամի ֆինանսական չարաշահումների մեջ: Մեր ունեցած տեղեկություններով, խոսքը 10-15 մլրդ ՀՀ դրամի մասին է:
Ազգային անվտանգության ծառայության լրատվական ծառայությունից հաստատեցին «Փաստինֆո»-ի տեղեկությունները, որ «ԱրմենՏել» -ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների կապակցությամբ քրեական գործ է քննվում ԱԱԾ վարույթում, սակայն, գործի քննության ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեցին:
Մանրամասները կարող եք կարդալ` pastinfo.am-ի կայքում