Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ 478 քաղաքացիական անձիք են զոհվել, վիրավորվել՝ 1392, հայտնել են Ուկրաինայի առողջապահության նախարարությունից, փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Կարող եմ ասել, որ 1392 հոգի վիրավորվել է, որոնցից 104-ը կին և 14-ը երեխա», – ասել է Ուկրաինայի առողջապահության փոխնախարար Վասիլի Լազորիշինեցը հուլիսի 10-ին Կիևում մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ ավելի շատ քաղաքացիականներ են զոհվել, քան զինվորականներ:
«Զոհվել է 478 հոգի: Որոնցից 30-ը կին և 7-ը երեխա: Սա վերաբերում է քաղաքացիական անձանց», – ասել է նա:
Ըստ առողջապահության նախարարության, այս պահին բուժ հաստատություններում 279 մարդ է ստացիոնար բուժում ստանում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ