Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Սահմանադրական բարեփոխումների մասին քննարկումները ժողովրդավարական չեն»

Հուլիս 10,2014 19:36

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր ընթանում էր «Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարական զարգացման համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովը: Հարցուպատասխանի ժամանակ իրավապաշտպան Արթուր Սաքունցը դիմելով բանախոսներին շնորհակալություն հայտնեց քննարկումն անցկացնելու համար, սակայն արձանագրեց. « Նման ֆորմատի քննարկումն արդեն իսկ ապացուցում է, որ ժողովրդավարական ճանապարհով չի գնում քննարկումը, որովհետեւ մենք փակ, ակումբային ռեզերվացիաներում ենք անում»:

Նա ավելացրեց, որ Հանրային հեռուստաընկերությունը, որը պետք է ապահովի այս թեմայի դիսկուրսը, եւ այս տեսակետները, կարծիքները հանրության լայն շրջանակներ պետք է իմանան, չի անում:

Նա նաեւ նշեց, որ պետք է որոշենք որն է ժողովրդավարությունը. «Ինձ համար ժողովրդավարությունը մեծամասնության սահմանափակ իշխանությունն է, որը ենթադրում է փոքրամասնության իրավունքների ապահովում»,- ասաց նա եւ ավելացրեց, որ մեզանում կա «մեղմ ասած խիստ վերապահ վերաբերմունք» փոքրամասնությունների նկատմամբ, եւ դա ցուցաբերվում է նույնիսկ քաղաքական դեմքերի մակարդակով:

«Քննարկումները ժողովրդավարական չեն, եւ սահմանադրական փոփոխությունները արժեքների հիման վրա չեն լուսաբանվում,- ասաց նա,- Եթե մենք խոսում ենք բարեփոխումներից, պետք է իմանաք ժողովրդավարական սկզբունքները, որոնց վրա պետք է կառուցենք բարեփոխումները»:

Սահմանադրական բարեփոխումները նորից համարեց ոչ ժողովրդավարական, այլ թելադրված, քննարկումներին մասնակցողները իմիտացիա են ստեղծում, թե հանրային են. «Մենք ստիպված են ռեզերվացիաների պայմաններում իմիտացիայով զբաղվելու»,- ասաց նա եւ նշեց, որ հենց նախագահը կամ Գագիկ Հարությունյանը պետք է որոշեին ու կոչ անեին, որ սահմանադրական բարեփոխումների դիսկուրսը հանրային լինի:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031