Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարություն են պահանջում. (Տեսանյութ)

Հուլիս 10,2014 19:07

«Միայն արդարություն եմ ես փնտրում, ինձ ուրիշ ոչ մի բան պետք չէ, ինձ ճիշտ հասկացե’ք»,- այսօր` հուլիսի 10-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց հայտարարեց քաղաքացի Մակիչ Կեսոյանը:

Նա նշեց, որ ցանկանալով տուն գնել` տան գումարը տվել է Արայիկ Կեսոյանին, նա  էլ փողը փոխանցել բրոքեր Գարիկ Սարգսյանին, վերջինն էլ իր հերթին այն տվել է մեկ այլ կնոջ.

«Տունը եղել է Գարիկ Սարգսյանի ընկերոջ հոր անունով, առել եմ ես նրանցից, հիմա ինձ տանում պտտում են օղակներով, տանում հասցնում են ոմն մի Լարիսա Զաքարյանի մոտ: Ես ի՞նչ գործ ունեմ, որ ինքը նստած է»:

Մանրամասները` տեսանյութում:

 

Նրա կինը` Նեկտար Կեսոյանը նշեց, որ իրենք չեն բնակվում այդ բնակարանում` ապրում են մի տնակի մեջ: Անդրադառնալով դատական հայցին, նա մեզ տեղեկացրեց, որ այն անցել է դատական բոլոր ատյաներով, սակայն նրանց հրաժարվում են ընդունել եւ գործը հայտնվել է փակուղու մեջ.

«Մենք արդարություն ենք պահանջում: Պարզվել է` այդ բնակարանն ապօրինի սեփականաշնորհված է եղել, բայց այդ մասին մենք չենք իմացել: Մենք բարեխիղճ գնորդն ենք եղել, հիմա այդ տունը դատարանով մեր ձեռքից վերցրել են»:

Իսկ Մակիչ Կեսոյանի մայրը բողոքեց իրենց ներկայիս բնակարանային պայմաններից` անվանելով այն հետամնաց: Նա հայտարարեց, որ պահանջում են, որ իրենց փողը վերադարձնեն եւ դատական նիստերն արդար անցկացնեն.

«Ողորմություն չենք ուզում, մեր փողն ենք ուզում` մեր դառը քրտինքով վաստակած դրամը, արդար ձեւով թո’ղ դատեն, ոչ թե վերեւից ինքը թիկունք ունի ու փակում են գործը»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031