Սասունի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու փլատակներում հայտնաբերվել է քարե հնադարյա արձանագրություն և այլ հնանմուշներ, հայտնում է «Հուրիեթ» թերթը:
Արձանագրությունը և նմուշները տեղափոխել են Բաթման նահանգի թանգարան:
Հայկական եկեղեցու փլատակների մաքրման աշխատանքները կատարել են Ստամբուլում հիմնված Սասունի հայկական միության նախագահ Ազիզ Դաղջըն 10 հոգու հետ: Նրանք պատմական նմուշները հայտնաբերվել են մաքրման աշխատանքների ժամանակ:
«Երբ մենք տեղափոխում էինք ավերակները, մենք գտանք մի մեծ հայերեն արձանագրություն: Մենք նաև գտել ենք հնադարյա պայտեր և մի քանի հայկական պատմական ֆիգուրներ», – ասել է Դաղջըն՝ ավելացնելով, որ այդ նմուշները կուսումնասիրվեն Պոլսո հայոց պատրիարքարանում:
«Մեր նպատակն է վերականգնել այս եկեղեցին, որը փլուզվել է 2 տարի առաջ», – ասել է Դաղջըն, – «Մեր հաշվարկներով այս նմուշները 2000 տարվա պատմություն ունեն: Մենք նաև դիմել ենք Բաթմանի իշխանություններին, որպեսզի դեպի եկեղեցի տանող մեկ այլ ճանապարհ կառուցվի»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ